Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207102-Փաշինյանն_ու_Զելենսկին_քննարկել_են_Հարավային_Կովկասում_անվտանգության_իրավիճակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 14:49 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Ուկրաինայի նախագահը։

«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

armenpress.am