Հայաստանում կանխվել է ահաբեկչություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i208578-Հայաստանում_կանխվել_է_ահաբեկչություն
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հինգշաբթի օրը հայտարարել է, որ ձերբակալել է հինգ կասկածյալների, որոնք ծրագրել են կառավարական կառույցների դեմ ահաբեկչական հարձակում իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 08:38 Asia/Tehran
  • Հայաստանում կանխվել է ահաբեկչություն

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հինգշաբթի օրը հայտարարել է, որ ձերբակալել է հինգ կասկածյալների, որոնք ծրագրել են կառավարական կառույցների դեմ ահաբեկչական հարձակում իրականացնել:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել է, որ ձերբակալված անձինք, դեռևս անհայտ հանցակիցների հետ միասին, նպատակ են ունեցել զինված հարձակումներ իրականացնել կառավարական կառույցների դեմ՝ հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով»:

Հաղորդվում է, որ ձերբակալվածների տներում հայտնաբերվել է զենք-զինամթերք: