Բասկյան ընկերությունները այցելելու են Հայաստան և Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i20869-Բասկյան_ընկերությունները_այցելելու_են_Հայաստան_և_Վրաստան
Բասկյան յոթ ընկերություններից բաղկացած պատվիրակությունը սկսել է առևտրային առաքելությունը դեպի Վրաստան և Հայաստան՝ ծանոթանալու համար Արևելյան Եվրոպայի երկու երկրների շուկաների հնարավորություններին, որոնք կարող են առաջարկելիք ունենալ բասկյան արդյունաբերությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 15:58 Asia/Tehran
  • Բասկյան ընկերությունները այցելելու են Հայաստան և Վրաստան

Բասկյան յոթ ընկերություններից բաղկացած պատվիրակությունը սկսել է առևտրային առաքելությունը դեպի Վրաստան և Հայաստան՝ ծանոթանալու համար Արևելյան Եվրոպայի երկու երկրների շուկաների հնարավորություններին, որոնք կարող են առաջարկելիք ունենալ բասկյան արդյունաբերությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եվրոպրես»-ը գրում է, որ առաքելությունը կազմակերպվել է Բիլբաոյի պալատի կողմից Ալավայի և Գիպուզկոայի հետ, ինչպես նաև Բասկյան կառավարության տնտեսական զարգացման մրցունակության վարչության աջակցությամբ:

Բիլբաոյի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարել է, որ Հայաստանը բասկերի արդյունաբերության համար հետաքրքիր շուկա է՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպես օրինակ մեքենաների և տրանսպորտային սարքավորումներ մշտական պահանջարկը ԵՄ-ից: Բացի այդ՝ վերջին տարիներին առկա է Իսպանիայից ներկրման աճ, տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներ, ինչպիսիք են Հայաստանը Իրանին կապող երկաթուղային գիծը, կամ հնացած ենթակառուցվածքների արդիականացումը: