Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ չի ունեցել. ՀՀ ֆինանսների նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i208732-Հայաստանը_երբևիցե_այսքան_ցածր_գործազրկության_մակարդակ_չի_ունեցել._ՀՀ_ֆինանսների_նախարար
Հայաստանում գործազրկության մակարդակը գնալով նվազում է, չնայած որ աշխատանքի հետ կապված ծրագրերը պետք է լավարկվեն։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2023 13:02 Asia/Tehran
  • Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ չի ունեցել. ՀՀ ֆինանսների նախարար

Հայաստանում գործազրկության մակարդակը գնալով նվազում է, չնայած որ աշխատանքի հետ կապված ծրագրերը պետք է լավարկվեն։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ես չեմ հիշում, որ այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի Հայաստանը երբևիցե»,- ասաց նախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ գործազրկության նվազումն ակնհայտ է։

2023 թվականին գործազրկության ցուցանիշը 11,7 % է, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածին 13 % էր:

Նրա խոսքով` դա իր ազդեցությունը պետք է թողնի նաև աղքատության կրճատման ցուցանիշների վրա:

«2022 թվականի աղքատության ցուցանիշը հրապարակվեց: Եթե նախորդ տարի 26,5 տոկոս էր, ապա հիմա ունենք 24,8 տոկոս: Նաև ծայրահեղ աղքատությունն է նվազել 1,5-ից 1,2 տոկոս»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ համաշխարհային բանկի տարբեր փորձագետներ նախորդ տարի այս տարվա համար, հաշվի առնելով տարբեր գործոններ, կանխատեսում էին մինչև 39,6 տոկոս աղքատության հնարավոր աճ։

armeniasputnik.am