Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ
https://parstoday.ir/hy/news/armenia-i209106-Դատախազությունը_պահանջում_է_Սերժ_Սարգսյանից_բռնագանձել_մոտ_կես_միլիարդ_դրամ
Գլխավոր դատախազությունը պահանջում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 13:26 Asia/Tehran
  • Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ:

Սա այն գումարի չափն է, որի հափշատկության համար մեղադրվում է նախկին նախագահը դիզվառելիքի գործով:

Այսօր հերթական դատական նիստն այդ պատճառով հետաձգվեց: Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ խնդրեցին հայցին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ հայցադիմումի՝ վիճելի ժամանակահատվածում իրականացված գյուղատնտեսական օգնության ծրագրի շրջանակներում դիզվառելիքի մատակարարման համար գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ ծրագրին մասնակից «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ պետական պահուստային ֆոնդից մոտավորապես 490 մլն դրամ գումար են ելքագրել, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը իբրեւ սուբսիդավորման հավելյալ գումար։

tert.am