Պայթյունը տեղի է ունեցել հանդերձարանում. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան
https://parstoday.ir/hy/news/armenia-i209298-Պայթյունը_տեղի_է_ունեցել_հանդերձարանում._ԵՊՀ_քիմիայի_ֆակուլտետի_դեկան
Պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի հետ կապ չունեցող վայրում՝ նկուղում, որտեղ ոչինչ չի պահվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2023 07:56 Asia/Tehran
  • Պայթյունը տեղի է ունեցել հանդերձարանում. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան

Պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի հետ կապ չունեցող վայրում՝ նկուղում, որտեղ ոչինչ չի պահվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։

«Դա եղել է հանդերձարան կանաչապատման ծառայության աշխատակիցների համար, որ իրենց գործիքները պահեն, հագուստը փոխեն, քիմիական պահեստ չի եղել»,- նշեց դեկանը։

Նրա խոսքով՝ եթե քիմիական նյութեր պայթած լինեին, ապա որևէ մեկը ողջ չէր մնա, այս դեպքում տուժածներն ունեն այրվածքներ, ծխից թունավորում, սակայն քիմիական նյութերից թունավորում չկա։

Հիշեցնենք` այսօր ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ և զոհ։ Տուժածներից մեկը ոստիկան է , մյուսները` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։