Նոյեմբեր 23, 2023 11:22 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ֆրանսիան Հայաստանին անորակ զենք է վաճառել

Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳՆ խոսնակը քննադատել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելը և ասել, որ Երևանը չպետք է մտերմանա Արևմուտքի հետ։

Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին անորակ զենք է վաճառել:

Իր հակահրթիռային պաշտպանության համակարգը հզորացնելու նպատակով, Հայաստանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ՝  «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռային համակարգի գնման վերաբերյալ։ Այս հրթիռային համակարգը նախատեսված է փոքր հեռահարության թիրախները թիրախավորելու համար։ Ֆրանսիայի զինված պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնոն վերջերս Փարիզում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը գնելու է երեք «Մաստեր-200» ռադիոտեղորոշիչ համակարգեր։

Զախարովան այս կապակցությամբ ասել է.««Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան գրեթե միամտություն է։ Այդ համակարգերն Ուկրաինայի պատերազմում ցույց են տվել իրենց ցածր արդյունավետությունը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիան միայն անորակ  զենք է վաճառել Երևանին։ Անհասկանալի է, թե այս գնումը ինչպես կարող է ուժեղացնել Հայաստանի անկախ տարածքի պաշտպանությունը»։

Զախարովան ընդգծել է, որ Արևմուտքից օգնություն ստանալու Երևանի հույսը չի արդարացվել և նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։

 

Պիտակ