ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. 10 ամսում աճել է 9.2%–ով
https://parstoday.ir/hy/news/armenia-i209862-ՀՀ_տնտեսական_ակտիվության_ցուցանիշը_2023_թ._10_ամսում_աճել_է_9.2_ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%–ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 12:50 Asia/Tehran
  • ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. 10 ամսում աճել է 9.2%–ով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%–ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով։

Փոխարենը նույն ժամանակահատվածում 16.4%–ով ավելացել է շինարարության ծավալը:

23.3%–ով աճել է նաև առևտրի շրջանառությունը, 12.1%–ով` մատուցված ծառայությունների ծավալը։

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թ. հունվար–հոկտեմբերին աճել է 2.5%–ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6%–ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում 3.5 % նվազում է արձանագրվել։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2%–ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38.5%–ով, իսկ ներմուծումը՝ 42.9%–ով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 390.27 դրամ:

armeniasputnik.am