ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. 10 ամսում աճել է 9.2%–ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%–ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա 2023 թ. հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով։
Փոխարենը նույն ժամանակահատվածում 16.4%–ով ավելացել է շինարարության ծավալը:
23.3%–ով աճել է նաև առևտրի շրջանառությունը, 12.1%–ով` մատուցված ծառայությունների ծավալը։
Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թ. հունվար–հոկտեմբերին աճել է 2.5%–ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6%–ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում 3.5 % նվազում է արձանագրվել։
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2%–ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38.5%–ով, իսկ ներմուծումը՝ 42.9%–ով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 390.27 դրամ:
armeniasputnik.am