Դեկտեմբեր 03, 2023 18:47 Asia/Tehran
  • «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել : Հայտնում են «Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:

«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին:

Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները

Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք

Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին

 «Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education -ի կողմից»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը:

news.am

Պիտակ