Իրանցի դիվանագետ. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը դավաճանություն կլինի հայերի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211134-Իրանցի_դիվանագետ._ՀԱՊԿ_ից_Հայաստանի_դուրս_գալը_դավաճանություն_կլինի_հայերի_նկատմամբ
Իրանի նախկին դեսպան, միջազգային հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեվանդն ասում է. «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, դա դավաճանություն կլինի հայերի նկատմամբ, քանի որ նկատի ունենալով անցյալի և ապագայի սպառնալիքները, նրանք հույսը դնում են նախ՝ Իրանի, ապա՝ Ռուսաստանի վրա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 07:33 Asia/Tehran
  • Իրանցի դիվանագետ. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը դավաճանություն կլինի հայերի նկատմամբ

Իրանի նախկին դեսպան, միջազգային հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեվանդն ասում է. «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, դա դավաճանություն կլինի հայերի նկատմամբ, քանի որ նկատի ունենալով անցյալի և ապագայի սպառնալիքները, նրանք հույսը դնում են նախ՝ Իրանի, ապա՝ Ռուսաստանի վրա»։

Նա նշել է. «Ուկրաինայում և Գազայում պատերազմների ընթացքը հօգուտ Իրանի և Ռուսաստանի է, և Արևմտյան Ասիայում ճիշտ և ակտիվ կառավարման դեպքում, այդ ազդեցությունը կարող է աճել և կայունանալ նաև Կովկասում»։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, Զոհրեվանդը նշել է. «Լավագույն տարբերակը համաձայնության գալը և խնդիրները կարգավորելն է։ Եթե  Ալիևը մի կողմ դնի ամբիցիաները, իրավիճակը կվերադառնա նորմալ ընթացքի, և խնդիրները կլուծվեն: Հակառակ դեպքում, ինչպես տեղի ունեցավ Գազայում, խաղաղության համաձայնագիրը միանշանակ փխրուն կլինի, և մենք ականատես կլինենք տարածաշրջանում ճգնաժամի նոր փուլի, քանի որ Ալիևի հաջորդ քայլը կլինի հարձակումը ՀՀ Սյունիզքի մարզի վրա: Այդ դեպքում պայմանները կփոխվեն»:

Անդրադառնալով Գազայի պատերազմի հետևանքով Բաքվին Իսրայելի աջակցության կրճատմանը, դիվանագետը նշել է. «Նեթանյահուին հասցված շոկը փոխանցվել է նաև Ալիևին: Մյուս կողմից, ինչպես Թուրքիան, Իսրայելը և Ադրբեջանը, մենք նույնպես տեսնում ենք, որ Էրդողանն անգործության է մատնված և շոկի մեջ է, քանի որ նրա դիրքորոշումները կեղծավոր են: Հետևաբար, Բաքուն այլևս աջակցություն չունի, քանի որ ամերիկացիները, եվրոպացիներն ու ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում են Նեթանյահուին, իսկ վերջինս միջոցներ չունի Բաքվին պաշտպանելու համար»։

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, Զոհրեվանդն ասել է. «Այս հարցի լուծումը պահանջում է աշխարհաքաղաքական որոշումներ և փոփոխություններ։ Առանց այդ փոփոխությունների և այն իրավիճակում, եթե միջանցքի հարցը շարունակի բարձրացվել, նրանք փորձելու են ամեն առիթով ձևավորել աշխարհի թուրքերի միություն: Վերջին օրերին Ղազախստան ու Ղրղզստան կատարած ուղեւորությունների ընթացքում Էրդողանը թարգմանչի միջոցով հյուրընկալ կողմերին ներկայացրեց իր անհիմն դիրքորոշումները»: