Փաշինյանը, Պուտինը և Ալիևը` նույն հարթակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i211394-Փաշինյանը_Պուտինը_և_Ալիևը_նույն_հարթակում
Հայաստանի վարչապետը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այսօր ներկա եղավ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2023 09:42 Asia/Tehran

Հայաստանի վարչապետը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այսօր ներկա եղավ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան տեղի է ունենում տևական դադարից հետո։ ՀԱՊԿ–ի ու ԱՊՀ–ի նախորդ մի քանի հանդիպումներին Հայաստանն առաջին դեմքով ներկայացված չի եղել։  Վարչապետը չի մասնակցել հոկտեմբերին Բիշքեկում տեղի ունեցած ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին, իսկ նոյեմբերի վերջին՝ նաև Մինսկում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստին: