Փաշինյանը, Պուտինը և Ալիևը` նույն հարթակում
Դեկտեմբեր 26, 2023 09:42 Asia/Tehran
Հայաստանի վարչապետը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այսօր ներկա եղավ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան տեղի է ունենում տևական դադարից հետո։ ՀԱՊԿ–ի ու ԱՊՀ–ի նախորդ մի քանի հանդիպումներին Հայաստանն առաջին դեմքով ներկայացված չի եղել։ Վարչապետը չի մասնակցել հոկտեմբերին Բիշքեկում տեղի ունեցած ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին, իսկ նոյեմբերի վերջին՝ նաև Մինսկում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստին: