Իրանը շարունակում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղված ջանքերը
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը և անդրադառնալով Երևան կատարելիք իր առաջիկա այցին, նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերը շարունակվում են:
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, որոնք վերջերս հանդիպել էին Մոսկվայում՝ մերձկասպյան հինգ ափամերձ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում, երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհուն Բայրամովը բարձր է գնահատել ԻԻՀ կառուցողական դիրքորոշումները: Նա դրական է գնահատել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։
Նախարարները ողջունել են այս տարվա վերջին օրերին Աստրաչայ սահմանային կամրջի նախնական բացումը և նշել այդ կամրջի կարևորությունը երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։
Հարավային Կովկասում կարծես թե նոր փոփոխություններ են սպասվում, քանի որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը։