ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Երևան
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր մեկնել է Երևան, որտեղ հայ պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների հետ կապված հարցերի շրջանակ։
Իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից բացի, Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի ընթացքում բանակցությունների առանցքում կլինեն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների ուսումնասիրությունը, ինչպես նաև 3+3 մեխանիզմի շրջանակներում Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևոր հարցերի շուրջ խորհրդակցությունները:
Երեքշաբթի օրն Աբդոլլահյանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ՝ Կովկասում տեղի ունեցող զարգացումների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատման շուրջ: