Ղարաբաղցի ներգաղթյալները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Փաշինյանի իշխանության համար
Մինչ Ղարաբաղի տարածաշրջանում հարաբերական խաղաղություն է տիրում, Հայաստանը կանգնած է ներքին լուրջ մարտահրավերների առջև:
Երևանի կարևորագույն խնդիրներից է Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց կենսապահովման հետ կապված հարցերի լուծումը։ Ոչ կայուն տնտեսության և հստակ ծրագրի բացակայության պատճառով, Երևանը կարող է չհաղթահարել այս խնդիրը:
National Interest-ը հայտնում է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի կենսաթոշակների տրամադրման կարգը։ Ծրագիրը նախատեսում է օգնության տրամադրում ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով Ղարաբաղից տեղահանված հայերին: Կենսաթոշակային ֆինանսավորման չափը «հաշվարկվել է ՀՀ օրենսդրության համաձայն», այսինքն՝ պարզ չէ, թե իրականում որքան ֆինանսական օգնություն հասանելի կլինի թոշակառուներին։
Առկա են նաև մի շարք այլ խնդիրներ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մորդ, ովքեր ունեն սննդի, հագուստի և ապաստարանի կարիք: Նրանք նաև աշխատանք են փնտրում: Եվ հաշվի առնելով ներգաղթյալների մեծ թիվը, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ նրանց կարիքները բավարարելու հարցում: Իսկ դա իր հերթին խնդիրներ կառաջացնի իշխանությունների համար:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ 2022 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 12,6 տոկոս։ Բացի այդ, Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 27 տոկոս։ Բնակչության 21 տոկոսը պարենային անապահովություն ունի: Այսինքն՝ բնակչության գրեթե մեկ քառորդն ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ մեկ հինգերորդը չի կարող ձեռք բերել անհրաժեշտ սննդամթերք:
Հաշվի առնելով այս մարտահրավերները և Լեռնային Ղարաբաղից փախստականների վերջին հոսքը, դա, հավանաբար, կբարդացնի Հայաստանի կառավարության գործը:
Եվ ի վերջո, եթե իրենց պայմանները չբավարարվեն, առաջիկա ընտրություններում ներգաղթյալները կարող են դեմ քվեարկել Փաշինյանին ու իշխող կուսակցությանը։
Աղբյուր՝ Էխթեսադնյուզ