Ղարաբաղցի ներգաղթյալները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Փաշինյանի իշխանության համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i211428-Ղարաբաղցի_ներգաղթյալները_կարող_են_լուրջ_մարտահրավեր_դառնալ_Փաշինյանի_իշխանության_համար
Մինչ Ղարաբաղի տարածաշրջանում հարաբերական խաղաղություն է տիրում, Հայաստանը կանգնած է ներքին լուրջ մարտահրավերների առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2023 07:18 Asia/Tehran
  • Ղարաբաղցի ներգաղթյալները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Փաշինյանի իշխանության համար

Մինչ Ղարաբաղի տարածաշրջանում հարաբերական խաղաղություն է տիրում, Հայաստանը կանգնած է ներքին լուրջ մարտահրավերների առջև:

Երևանի կարևորագույն խնդիրներից է  Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց կենսապահովման հետ կապված հարցերի լուծումը։ Ոչ կայուն տնտեսության և հստակ ծրագրի բացակայության պատճառով, Երևանը կարող է չհաղթահարել այս խնդիրը: 
National Interest-ը հայտնում է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի կենսաթոշակների տրամադրման կարգը։ Ծրագիրը նախատեսում է օգնության տրամադրում ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով Ղարաբաղից տեղահանված հայերին: Կենսաթոշակային ֆինանսավորման չափը «հաշվարկվել է ՀՀ օրենսդրության համաձայն», այսինքն՝ պարզ չէ, թե իրականում որքան ֆինանսական օգնություն հասանելի կլինի թոշակառուներին։
Առկա են նաև մի շարք այլ խնդիրներ:  Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել  ավելի քան 100 հազար մորդ, ովքեր ունեն սննդի, հագուստի և ապաստարանի կարիք: Նրանք նաև աշխատանք են փնտրում: Եվ հաշվի առնելով ներգաղթյալների մեծ թիվը, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ նրանց կարիքները բավարարելու հարցում: Իսկ դա իր հերթին խնդիրներ կառաջացնի իշխանությունների համար: 
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ 2022 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 12,6 տոկոս։ Բացի այդ, Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 27 տոկոս։ Բնակչության 21 տոկոսը պարենային անապահովություն ունի: Այսինքն՝ բնակչության գրեթե մեկ քառորդն ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ մեկ հինգերորդը չի կարող ձեռք բերել անհրաժեշտ սննդամթերք: 
Հաշվի առնելով այս մարտահրավերները և Լեռնային Ղարաբաղից փախստականների վերջին հոսքը, դա, հավանաբար, կբարդացնի Հայաստանի կառավարության գործը:
Եվ ի վերջո, եթե իրենց պայմանները չբավարարվեն, առաջիկա ընտրություններում ներգաղթյալները կարող են դեմ քվեարկել Փաշինյանին ու իշխող կուսակցությանը։ 

Աղբյուր՝ Էխթեսադնյուզ