Իրանը ողջունում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i211440-Իրանը_ողջունում_է_Հայաստանի_ներկայացրած_Խաղաղության_խաչմերուկ_նախագիծը
Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2023 13:12 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի կողմից արծարծված նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ։ Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Աբդոլլահիանը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Նրա խոսքով՝ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել։