Իրանի ԱԳ նախարարը ու Հայաստանի ԱԽ քարտուղարն քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարը ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը: