Հայաստանը քաղաքական, տնտեսական և սոցիալական փակուղուց դուրս բերելու՝ Փաշինյանի սխալ քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i211478-Հայաստանը_քաղաքական_տնտեսական_և_սոցիալական_փակուղուց_դուրս_բերելու_Փաշինյանի_սխալ_քաղաքականությունը
Երևանը կարծում է, որ «ժողովրդավարական Արևմուտքը» և համաշխարհային «քաղաքակիրթ հասարակությունը» Հայաստանի ապագան կերտողներն են, բայց իրականում հենց նույն ժողովրդավար Արևմուտքը ստիպեց Ուկրաինային պատերազմել Ռուսաստանի հետ, 2020 թվականի գարնանը թույլ չտալով ուկրաինացիներին շարունակել խաղաղ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2023 07:43 Asia/Tehran
  • Հայաստանը քաղաքական, տնտեսական և սոցիալական փակուղուց դուրս բերելու՝ Փաշինյանի սխալ  քաղաքականությունը

Երևանը կարծում է, որ «ժողովրդավարական Արևմուտքը» և համաշխարհային «քաղաքակիրթ հասարակությունը» Հայաստանի ապագան կերտողներն են, բայց իրականում հենց նույն ժողովրդավար Արևմուտքը ստիպեց Ուկրաինային պատերազմել Ռուսաստանի հետ, 2020 թվականի գարնանը թույլ չտալով ուկրաինացիներին շարունակել խաղաղ բանակցությունները:

Վերջին շրջանում Հայաստանը դադարել էր մասնակցել բոլոր այն հանդիպումներին, որոնց ներկա էր Ռուսաստանը: Սակայն երկար դադարից հետո, երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց  Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ  գագաթնաժողովին և ՀԱՊԿ ոչ պաշտոնական հանդիպմանը։ 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո, անցած մեկ տարվա ընթացքում, Փաշինյանը փոխեց հարաբերությունները Կրեմլի հետ, հայտարարելով, որ ռուս խաղաղապահները չեն կատարել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունն, իսկ  ՀԱՊԿ ռազմական համաձայնագիրն անարդյունավետ է եղել  Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու հարցում:

Այս ժամանակահատվածում, կառավարությանն առընթեր ԶԼՄ-ների և արևմտամետ սպեկտրի աջակցությամբ, Փաշինյանը փորձեց հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ և կտրել երկու երկրների միջև առկա խորը մշակութային ու տնետսական կապերը, իսկ մյուս կողմից՝ Կրեմլին պատասխանատու ներկայացնել իր արևմտյան ուղղվածության ծրագրերի հասարակական-քաղաքական հետեւանքների համար։

Կովկասում ՌԴ վարած քաղաքականության դեմ բացասական  մթնոլորտ ձևավորելուն և հայ հասարակական կարծիքի աչքում ռուս խաղաղապահների գործունեությունը նսեմացնելուն զուգահեռ, Փաշինյանը և նրա արևմտամետ կառավարությունն ամեն ինչ արեցին՝ եվրոպական կառույցներին ավելի մոտենալու ուղղությամբ:

Ռուսաստանին կովկասյան հավասարումներից դուրս մղելու հարցում Փաշինյանի կառավարության առաջին քայլը կարելի է համարել ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ այն վերահսկելու նպատակով։

Հաջորդ քայլը եղավ երկու երկրների միջև սահմանային վեճերի գործը Եվրախորհրդին հանձնելը և Երևանի ու Բաքվի միջև հակամարտությունների կարգավորման հարցում եվրոպացիների կարծիքը Մոսկվայի կարծիքին գեդասալը: Կարելի է նշել նաև Նենսի Փելոսիի այցը Հայաստանի և Էմանուել Մակրոնի կողմից  ստացված ռազմական աջակցությունը։

Սակայն Երևանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության և Մոսկվայից հեռանալու լավագույն օրինակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունն էր, որը հնչեց Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցի նախօրեին:

Կոլոմինան հայտարարել էր. «Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք էլ սա ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիները որոշումներ կայացնելու ազատություն ունեն և նրանք այդպես են որոշել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարևոր է»։

Երևանի այս քայլերն անշուշտ Կրեմլի աչքից չեն վրիպում և Մոսկվան թույլ չի տա, որ եվրոպական ու ՆԱՏՕ-ի կառույցներն ակտիվ ներկայություն ունենան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, որը ռուսական անվտանգության առաջին օղակն է։

Մյուս կողմից, Հայաստանի տնտեսության 90%-ից ավելի կախվածությունը Ռուսաստանից, հատկապես էներգետիկ, ներդրումային, անվտանգության և ռազմական ոլորտներում, Կրեմլին հնարավորություն է տալիս լայնածավալ փոփոխություններ կատարել այս երկրի քաղաքական կառույցներում, եթե Հայաստանի կառավարությունը հեռանա Ռուսաստանից։

Դիտարկելով նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հարավսլավիայի, Ուկրաինայի (Նարնջագույն հեղափոխություն և Եվրո Մայդան), Վրաստանի և Ղրղզստանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականությունը,  պարզ է, որ այս երկրների քաղաքական ու սոցիալական գործերին միջամտելու Արևմուտքի միակ նպատակը Ռուսաստանի սահմանների կողքին կրիտիկական կետ ստեղծելն է՝ այս երկիրը թուլացնելու համար։