Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i211500-Ադրբեջանի_և_Հայաստանի_ԱԳ_նախարարները_կարող_են_հանդիպել_պետական_սահմանին._Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2023 14:07 Asia/Tehran
  •  Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովը։

Բաքվում կարծում են, որ երկու երկրների բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդը։

«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է հանդիպում անցկացնել սահմանին», - հայտնել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 30–ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների անդամները հանդիպել էին Իջևանի և Ղազախի հատվածում։