Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի
https://parstoday.ir/hy/news/armenia-i211626-Հայաստանի_պաշտպանության_նախարարն_այցելել_է_արևելյան_սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2023 06:42 Asia/Tehran
  • Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝  նրանց անձամբ հանձնելով զինվորական գրքույկները։

https://www.armenpress.am/arm/news/1127243.html