2024թ. Ալիևի առաջին նախազգուշացումը Հայաստանին․ Մեզ մի զայրացրեք անտեղի գործողություններով
Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահը հերթական անգամ դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով, որ անտեղի գործողություններով մի հարուցեք Բաքվի զայրույթն ու անհանգստությունը։
«Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի առաջին օրը ասել է. «Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ հետևություններ անի պատմական դասերից և իրեն այնպես պահի, որ մեզ չբարկացնի»։
Ալիեւը նաեւ շարունակել է.«Արեւմուտքում այսօր տարածված են երկակի ստանդարտներ. Ադրբեջանի ժողովուրդը քաջատեղյակ է այս խնդրին, և միևնույն ժամանակ շատ լավ գիտի, որ չնայած բոլոր ճնշումներին, սպառնալիքներին և անհիմն մեղադրանքներին, մենք կանենք այն, ինչ ճիշտ ենք համարում»։
Նա այս հայտարարություններն արել է այն դեպքում, երբ Ադրբեջանի մի բարձրաստիճան պաշտոնյա վերջերս ասել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար լուրջ խոչընդոտներ չկան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը TRT լրատվականին ասել է, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև զրույցները «կառուցողական» են եղել։
«Մենք որևէ այլ լուրջ խոչընդոտ չենք տեսնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Հաջիևը՝ չնշելով բանակցությունների հնարավոր ժամկետները։