ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է 2024թ.–ի ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i211784-ՀՀ_ՊՆ_ն_մեկնաբանել_է_2024թ._ի_ՀԱՊԿ_զորավարժություններին_Հայաստանի_մասնակցության_հարցը
Ընթացիկ տարում զորավարժություններ են նախատեսված Ղրղզստանում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Ղազախստանում խաղաղապահ ուժերի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2024 10:27 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է 2024թ.–ի ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը

Ընթացիկ տարում զորավարժություններ են նախատեսված Ղրղզստանում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Ղազախստանում խաղաղապահ ուժերի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցելու հարցը։

«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետություն որոշում է անմիջականորեն զորավարժության անցկացման հայտարարման փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ:

2023թ–ի նոյեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այն ժամանակվա միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները 2024 թվականին կանցկացվեն Ղազախստանում և Ղրղզստանում:

Մասնավորապես` Ղրղզստանում նախատեսված են զորավարժություններ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, իսկ Ղազախստանում ՝ խաղաղապահ ուժերի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել 2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին։ ՀՀ ղեկավարությունը չի մասնակցում նաև կազմակերպության նիստերին։