Բաքու. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հավանականությունը մեծացել է
Ադրբեջանի փոխնախագահի խորհրդականը հույս է հայտնել, որ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը շուտով կվերսկսվի և խաղաղության պայմանագիրը կստորագրվի:
Ալչին Ամիրբաևն ասել է, որ ներկայումս Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման ավելի մեծ հնարավորություն կա։
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի: Պայամանգրի տեքստը մեկ տարի առաջ պատրաստել է Ադրբեջանը և ներկայացրել Հայաստանին:
»Ադրբեջանցի պաշտոնյան նշել է. «Չնայած կողմերի միջև համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների բացակայությանը, նախագծերի փոխանակումը շարունակվում է, և դա նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր կարծիքն ու ուղղումները այս համաձայնագրի տեքստի նախագծի վերաբերյալ։ Հույս ունենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումից հետո, բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման հնարավորությունը կավելանա»։
Ամիրբաևն ասել է. «Չնայած Ադրբեջանի տարածքից 15 հազար զինվորականների դուրսբերմանը, մենք պետք է ավարտին հասցնենք պայմանավորվածությունները խաղաղ համաձայնագրի այն կետերի վերաբերյալ, որոնք դեռևս հստակեցված չեն»: