Հայաստանի վարչապետը ցավակցական հեղագիր է հղել Քերմանի ահաբեկչության կապակցությամբ
Հունվար 04, 2024 07:04 Asia/Tehran
ԻԻՀ նախագահին ուղղված ուղերձում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Քերմանի ահաբեկչության կապակցությամբ:
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ հեռագրում ասված է. «Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։
Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»:
Պիտակ