Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի
Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվելու։
Այս մասին հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը։
Սգո մատյանը բացվելու է հունվարի 5-ին, ժամը 10։00-16։00-ն։
Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այս երկիր էր այցելել, Բաղդադի օդանավակայանում զոհվեց ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման ժամանակ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի կազմակերպության (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) փոխնախագահ Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և նրա 8 ուղեկիցների հետ միասին։