Քաղաքական բանակցություններին զուգահեռ, Բաքուն Հայաստանի վրա ճնշում է գործադրում մեդիայի միջոցով
Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հեքմաթ Հաջիևը հայտարարում է խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունների մասին, ադբեջանակլան լրատվամիջոցները հեռարձակում են «Արևմտյան Ադբեջանի քրոնիկոն» հաղորդաշարը: («Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվամբ Ադրբեջանում ներկայացվում է Հայաստանը՝ տարածքային և ինքնության պահանջներով):
Հաղորդաշարում ասվում է. «Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության ռազմավարությունը» ընդունվում է միջազգային ասպարեզում և համաշխարհային հարթակներում, իսկ ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի պատասխան «Հայաստանից վտարված ադրբեջանցիների համայնքի» նամակների, Հայաստանի կառավարությանն ուղղված պաշտոնական նամակներում զգուշացրել են «Արևմտյան Ադրբեջանում» (Հայաստան) ադրբեջանցիների պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին»։
Հաղորդման մեջ ասվում է. «20-րդ դարի սկզբի քարտեզը հստակ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, այնտեղ գտնվող քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն: Մենք գիտենք, որ Ադրբեջանի ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա հիմնական խնդիրն այն է, որ դա իմանա նաև համաշխարհային հանրությունը։ Իսկ Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերադարձի ռազմավարությունը, որը պատրաստվել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից Իլհամ Ալիևի հայտարարությունների հիման վրա, աշխարհին ներկայացնումէ այդ ռազմավարությունը»: