«Փաշինյանը դրական մեսիջներ էր հնչեցնում Զանգեզուրի միջանցքի մասին»․թուրք նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i211958-Փաշինյանը_դրական_մեսիջներ_էր_հնչեցնում_Զանգեզուրի_միջանցքի_մասին_թուրք_նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 14:22 Asia/Tehran
  • «Փաշինյանը դրական մեսիջներ էր հնչեցնում Զանգեզուրի միջանցքի մասին»․թուրք նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին հայտարարել է,  TVnet թուրքական ալիքին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել, չնայած որ խոսվում էր նաև «Հայաստանի համար այս նախագծից ունեցած օգուտի մասին»։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ միջանցքի նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։

«Զանգեզուրի ադրբեջանական հատվածը՝ Բաքվից մինչև Հորադիզ ավարտին է մոտենում։ Թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը 5 տարի կտևի։ Կարծում եմ, որ 2028 թվականին ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները», - ասել է Ուրալօղլուն։

Նա ընդգծել է, որ միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։

«Հայաստանին  անհրաժեշտ կլինի պլանավորում և մրցույթներ անցկացնել, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի։ Այդպիսով, Թուրքիան ուղիղ և ավելի հեշտ ելք կստանա դեպի թյուրքական աշխարհի, Կենտրոնական Ասիայի երկրներ», - ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ Իրանն իր կողմից է առաջ քաշել ճանապարհի նախաձեռնություն, որը Ադրբեջանը կկապի Թուրքիայի հետ՝ շրջանցելով Հայաստանը։ Անկարան դեմ չէ, որ Իրանը ևս Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ կապի մաս դառնա իր տարածքով, և հույս ունի, որ այդ նախագիծն էլ ժամանակին կիրագործվի։