Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ․ ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i211986-Ադրբեջանը_պատերազմում_է_խաչքարերի_դեմ_ավերել_են_Մարտակերտում_գտնվող_խաչքարը
Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 16:55 Asia/Tehran
  • Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ․ ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը

Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Ադրբեջանցիները այս անգամ  ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում  գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար - հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

news.am