Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրան այցի մասին
Հունվար 08, 2024 15:07 Asia/Tehran
2024 թվականին կայցելեմ Իրան. Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։
«Իրանում քննարկումներ կանցկացվեն, թե ինչպես կարելի է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բեկման հասնել Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով»,- ընդգծեց նախարարը։
Քերոբյանն ասաց, որ նման քննարկումներ իրանական կողմի հետ այժմ էլ են անցկացվում։
Պիտակ