Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրան այցի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i212030-Հայաստանի_էկոնոմիկայի_նախարարը_հայտարարել_է_Իրան_այցի_մասին
2024 թվականին կայցելեմ Իրան. Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2024 15:07 Asia/Tehran
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրան այցի մասին

2024 թվականին կայցելեմ Իրան. Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։

«Իրանում քննարկումներ կանցկացվեն, թե ինչպես կարելի է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բեկման հասնել Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով»,- ընդգծեց նախարարը։

Քերոբյանն ասաց, որ նման քննարկումներ իրանական կողմի հետ այժմ էլ են անցկացվում։