Զանգեզուրի միջանցքը՝ կրկին թուրք–ադրբեջանական օրակարգում
Հունվար 09, 2024 09:39 Asia/Tehran
Ըստ քաղաքական որոշ վերլուծությունների՝ հետպատերազմյան և բանակցային ակտիվ փուլերից հետո 2024–ին նոր մարտահրավերներ են սպասվում։ Խոսքը նոր զարգացումների և իրողությունների մասին է, որոնք, ըստ մասնագետների, կարող են ավելի գլոբալ բնույթի լինել։
Որոշ դեպքերում վերլուծաբաններն օգտագործում են «գոյաբանական պահ» ձևակերպումը։ Այս ամենի կողքին նորից շրջանառության մեջ է դրվում այն ձևակերպումը, որը հաղթահարված էր համարվում 2023–ի ավարտին։ Խոսքը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին է։