Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմաքաղաքական նախագիծ է
Հունվար 10, 2024 08:37 Asia/Tehran
Թուրք-ադրբեջանական կողմը դարձյալ ակտիվացրել է «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեզի շուրջ քննարկումները, մինչդեռ տարեվերջին Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանի տարածքն իրեն «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղին անցնելու է Իրանի տարածքով, ինչին Թեհրանն արդեն համաձայնել է։
«Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը պետք է իրագործվի»,- թեման կրկին շահարկելով՝ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Թուրքիան էլ ակնկալում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը կիրականացվի մինչև 2029 թվականը։