Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմաքաղաքական նախագիծ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i212090-Զանգեզուրի_միջանցքը_Թուրքիայի_և_Ադրբեջանի_համար_ռազմաքաղաքական_նախագիծ_է
Թուրք-ադրբեջանական կողմը դարձյալ ակտիվացրել է  «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեզի շուրջ քննարկումները, մինչդեռ տարեվերջին Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանի տարածքն իրեն «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղին անցնելու է Իրանի տարածքով, ինչին Թեհրանն արդեն համաձայնել է։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 10, 2024 08:37 Asia/Tehran

Թուրք-ադրբեջանական կողմը դարձյալ ակտիվացրել է  «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեզի շուրջ քննարկումները, մինչդեռ տարեվերջին Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանի տարածքն իրեն «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղին անցնելու է Իրանի տարածքով, ինչին Թեհրանն արդեն համաձայնել է։

 «Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը պետք է իրագործվի»,- թեման կրկին շահարկելով՝ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Թուրքիան էլ ակնկալում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը կիրականացվի  մինչև 2029 թվականը։