Ջերմուկը մեր նախկին քաղաքն է․ Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i212174-Ջերմուկը_մեր_նախկին_քաղաքն_է_Ալիև
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր չի արել  տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2024 11:28 Asia/Tehran
  • Ջերմուկը մեր նախկին քաղաքն է․  Ալիև

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր չի արել  տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝  մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը   Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը», - ասել է Ալիևը: