Իրանի համար անընդունելի կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում․ Սոբհանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i212180-Իրանի_համար_անընդունելի_կլինի_Հայաստանի_տարածքային_ամբողջականության_ցանկացած_խախտում_Սոբհանի
Իրանը միշտ աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 11, 2024 14:12 Asia/Tehran

Իրանը միշտ աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ԻԻՀ  դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չի լինի»,- ասաց Սոբհանին։