Կարեւոր նշանակում Ադրբեջանի բանակում՝ Ալիեւի կողմից Հայաստանի դեմ հնչած սպառնալի զգուշացումից հետո
Media News կայքը հրապարակած հոդվածում բարձր գնահատելով 2020 թվականի պատերազմում Շուշիի գրավման գործողության հրամանատար գեներալ Հիքմեթ Միրզոևին, հայտարարել է, որ նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար։
Media News-ը գրել է.- Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Հայրենական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ և ցամաքային զորքերի հրամանատար։
Նման նշանակումը կատարվել է միայն երկու օր այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խիստ նախազգուշրեց Հայաստանին և նրա կողմնակիցներին, ինչը որոշ նկատառումների և վերլուծությունների տեղիք է տվել։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Հիքմեթ Միրզոևի նշանակումը, որի անումը պատմության մեջ գրանցվել է որպես «Շուշիի նվաճող», նրան պաշտպանության փոխնախարարի և ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակելը իրականում ցույց է տալիս,որ Ադրբեջանը նախապատրաստվում է հաջորդ ռազմական գործողության։
Հնարավոր է, որ Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու, սահմազատումը և Զանգեզուրի (կեղծ) միջանցքի վերաբացումը ձգձգվելու դեպքում Բաքուն որոշի ևս մեկ կարճաժամկետ ռազմական գործողություն իրականացնել,որպեսզի Հայաստանին ստիպի ստորագրել խաղաղության պայմանագիրը։