Որո՞նք են Ալիևի նոր նպատակները Ղարաբաղից հետո
https://parstoday.ir/hy/news/armenia-i212280-Որո_նք_են_Ալիևի_նոր_նպատակները_Ղարաբաղից_հետո
Վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Իրանական դիվանագիտություն» վերլուծական կայքի համար գրառման մեջ նշել է,-«Զանգեզուրի միջանցք» նախագիծը, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավարությունը, ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական։ Այս կեղծ միջանցքն Ադրբեջանի համար առաջնահերթություն է։ 2023-ի ամռանը Ալիեւը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» անպայման բացվելու է՝ անկախ նրանից, թե Հայաստանը դա ուզի, թե ոչ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 15:15 Asia/Tehran
  • Որո՞նք են Ալիևի նոր նպատակները Ղարաբաղից հետո

Վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Իրանական դիվանագիտություն» վերլուծական կայքի համար գրառման մեջ նշել է,-«Զանգեզուրի միջանցք» նախագիծը, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավարությունը, ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական։ Այս կեղծ միջանցքն Ադրբեջանի համար առաջնահերթություն է։ 2023-ի ամռանը Ալիեւը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» անպայման բացվելու է՝ անկախ նրանից, թե Հայաստանը դա ուզի, թե ոչ։

Մելքոնյանը հավելել է,-Այս ամիս Ալիևը հերթական  անգամ հայտարարեց, որ «Ադրբեջանից պետք է լինի ազատ մուտք դեպի Նախիջևան, ուստի չպետք է լինեն մաքսային վճարներ, ստուգումներ և սահմանապահության ընթացակարգեր»: Այսինքն՝ Ադրբեջանի նախագահը խոսում է միջանցքի մասին՝ չօգտագործելով «միջանցք» բառը։ Ուստի, ըստ էության, ոչ Բաքուն, ոչ Անկարան չեն հրաժարվել իրենց տարածամոլական ​​մտադրություններից, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքից»  քանի որ հիմնական շահառուները ՆԱՏՕ-ն, Իսրայելն ու Արևմուտքն են։

Պարզից էլ պարզ է, որ Երևանի և Բաքվի միջև ցանկացած համաձայնություն կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ պատերազմների միջև  զինադադարի։ Բաքվի և Անկարայի տարածամոլական նկրտումները հնարավոր է զսպել միայն ուժերի հավասարակշռություն հաստատելով։ Ուստի Հայաստանի կողմից պաշտպանական նպատակներով սպառազինության գնումն առաջացնում է Թուրքիայի և Ադրբեջանի բուռն արձագանքները։ Սակայն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը Բաքվի ու Անկարայի տարածամոլական ​​ծրագրերի  չեզոքացումն է։