Խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմ, թե՞ սահմանազատում․
https://parstoday.ir/hy/news/armenia-i212448-Խաղաղության_պայմանագրի_ստորագրո_ւմ_թե_սահմանազատում
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը և նրանց գլխավորած պատվիրակությունները համաձայնեցրել են առաջիկա հանդիպման օրակարգը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 17, 2024 08:17 Asia/Tehran

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը և նրանց գլխավորած պատվիրակությունները համաձայնեցրել են առաջիկա հանդիպման օրակարգը։

Հայկական կողմը հստակեցնում է․նախնական պայմանավորվածությունների համաձայն` հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի, իրավական ակտերի տեսակները և տիպերը, պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են: