Հայաստանում կայացել են պարսից լեզվի դասընթացների ավարտական քննությունները
Հունվար 19, 2024 07:15 Asia/Tehran
Երևանի Կապույտ մզկիթում ավարտվել են պարսից լեզվի դասընթացների ավարտական քննությունները:
Հայաստանում Իրանի մշակութային կցորդը ներկա է գտնվել քննությանը և զրուցել դասընթացի մասնակիցների հետ:
Նա նշել է, որ Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնի առաջիկա ծրագրերից է պարսից լեզուն ուսումնասիրող ուսանողներին և այն դասավանդող ուսուցիչներին Իրան հրավիրելը՝ գիտելիքի ամրապնդման դասընթացների մասնակցելու համար:
Դասընթացի մասնակիցները նշել են, որ լեզուն ուսումնասիրելու կարևորագույն պատճառներից մեկը երկու երկրների միջև պատմական ու խորը հարաբերություններն են:
Պիտակ