Բաքուն կրկին Երևանից ականազերծման քարտեզներ է պահանջում
Հունվար 23, 2024 11:01 Asia/Tehran
Բաքուն կրկին Երևանից ականազերծման քարտեզներ է պահանջում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին՝ հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ Հայտնում են, որ 2020 թ.-ից սկսած 342 մարդ է մահացել ականի պայթյունից։
Նախօրեին էլ Ադրբեջանի դատախազությունն Աղդամում ականի պայթյունից մեկ մարդու վիրավորվելու մասին է հայտնել։ Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, մինչդեռ, նկատում է, որ ադրբեջանական նման հայտարարությունները խորքային նպատակ ունեն՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչել ու սեփական հնարավոր սադրանքների համար հող նախապատրաստել։