Հայաստանում կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ պետության համար. «Transparency International»
https://parstoday.ir/hy/news/armenia-i213136-Հայաստանում_կոռուպցիան_շարունակում_է_լուրջ_խնդիր_մնալ_պետության_համար._transparency_international
Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023թ. կազմել է 47, ինչը մեկ կետով ավելին է, քան 2022թ.։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է «Transparency International»-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2024 14:41 Asia/Tehran
  • Հայաստանում կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ պետության համար. «Transparency International»

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023թ. կազմել է 47, ինչը մեկ կետով ավելին է, քան 2022թ.։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է «Transparency International»-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նա նշել է, որ եթե ցուցանիշը 50-ից ցածր է, ապա դա նշանակում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է պետության համար։ «Մենք երբեք այդ սահմանը չենք անցել (50-ից բարձր), անգամ ամենալավ տարիներին։ Այժմ իրավիճակը Հայաստանում մի փոքր վատացել է, չնայած այնքան էլ վատ չէ, ինչպես մինչհեղափոխական շրջանում էր»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը 2018-ից հետո գրանցել է լուրջ առաջընթաց՝ նկատի ունենալով, որ ավելի վաղ նրա համաթիվը կազմում էր 36, իսկ 2020թ., 2017թ. ցուցանիշների համեմատ, առաջընթացը կազմել է 14 կետ, ինչը լավագույն ցուցանիշն էր աշխարհում աճի տեմպով։

ՀԿ ներկայացուցիչն ավելացրել է, որ լճացում է նկատվում ամբողջ աշխարհում, եւ Հայաստանում մասնավորապես 2021-ից այն շարունակվում է։ Նրա խոսքով՝ Հայաստանի վրա բացասական ազդեցություն են գործել կորոնավիրուսը եւ պատերազմը։