Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i213182-Ադրբեջանը_հատուկ_ժամանակ_է_ձգում_խաղաղության_գործընթացն_ավարտին_հասցնելու_հարցում_Ալեն_Սիմոնյան
Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 08:56 Asia/Tehran
  • Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան

Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակն ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է ու ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։

«Բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը: Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է միջազգային տարբեր հարթակներում առաջարկվող հանդիպումներից։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում: Այն պարագայում, որ քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որեւէ կտրուկ պատճառ, որ կարող է խանգարել խաղաղության համաձայնագիրը հավասարության եւ այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նխագահի եւ վարչապետի հետ, իրականացվեն: Մենք չենք հասկանում՝ ինչպե՞ս կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որն արվել է Շառլ Միշելի կողմից եւ մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ:

news.am