Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i213184-Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանազատման_հանձնաժողովների_հանդիպումը_մեկնարկել_է
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 10:42 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը կողմերի միջև տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 30-ին՝ Իջևանի ու Ղազախի հատվածում։