Մոսկվան ու Եվրոպան մրցակցում են Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի կնքման հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i213240-Մոսկվան_ու_Եվրոպան_մրցակցում_են_Երևան_Բաքու_խաղաղության_համաձայնագրի_կնքման_հարցում
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն ասել է. «Ռուսաստանը և Արևմուտքը լուրջ մրցակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2024 08:21 Asia/Tehran
  • Մոսկվան ու Եվրոպան մրցակցում են Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի կնքման հարցում

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն ասել է. «Ռուսաստանը և Արևմուտքը լուրջ մրցակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար»։

Աֆշար Սոլեյմանին Ilna-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետի՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նոր առաջարկին։

Նա նշել է․ «Համաձայնագրի մասին տարբեր լուրեր են հրապարակվել։ Բայց փաստն այն է, որ այս կապակցությամբ ստույգ ժամկետ սահմանել հնարավոր չէ։ Որովհետեւ կան բազմաթիվ գործոններ, որոնք խոչընդոտում են Երևանի ու Բաքվի միջև համաձայնագրի վերջնական տեսքին։ Դրանց մի մասը կապված է արտաքին խնդիրների հետ։ Օրինակ՝ Ռուսաստանը փորձում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը իր միջոցով իրականացնել։ Նույնն են անում նաև  ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ բանակցություններ են կայացել սահմանների շուրջ, սակայն այդ հարցում դեռևս  կան տարաձայնություններ»։

Նա նշել է․ «Արդյունքում կուտակվել են խնդիրներ և հնարավոր չի լինում ամփոփել խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այն, որ Հայաստանի վարչապետը Բանակի օրը բարձրացրել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, ինչ-որ կերպ  կարող է դիտվել որպես Երևանից Մոսկվային և նույնիսկ Ադրբեջանին ուղղված հաղորդագրություն։ Հայաստանը վերջերս ռազմական պայմանագրեր է կնքել տարբեր երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, իսկ վերջերս համատեղ զորավարժություններ է անկցացրել ԱՄՆ-ի հետ։ Փաշինյանը փորձում է հեռու մնալ Ռուսաստանից, սակայն մինչ այժմ նրա այդ փորձն այնքան էլ հաջող չի եղել։ Դրան զուգահեռ, Հայաստանը ձգտում է հակվել դեպի Արևմուտք՝ զենքի գնման, ինչպես նաև անվտանգության ռազմավարությունների ոլորտում։ Այդ քաղաքականության շրջանակյում,  Փաշինյանը եվրոպացի դիտորդներին հրավիրեց  Հայաստան՝ զեկույց պատրաստելու համար»։

Աֆշար Սոլեյմանին ասել է․ «Ամեն դեպքում, այս քայլերը վկայում են, որ նա ձգտում է հավասարակշռություն հաստատել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ հօգուտ Երևանի։ Ներքաղաքական տեսակետից պետք է նշել, որ Ադրբեջանի քաղաքացիներն Իլհամ Ալիևի հետ են, իսկ Երևանում ընդդիմադիր կուսակցությունները դեմ են Փաշինյանին»։