Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության. Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i213268-Հայաստանի_Սահմանադրության_փոփոխության_դեպքում_կարելի_է_հասնել_խաղաղության._Ալիև
Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2024 14:42 Asia/Tehran
  • Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության. Ալիև

Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

Ալիևի խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը»  Հայաստանին միացնելու և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման»  վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ըստ նրա՝ բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք չեն ճանաչում «Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

Ալիևն ասել է, որ «այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտի համար»։