ՀՀ նոր Սահմանադրություն ունենալու գաղափարը հանրային քննարկումների փուլում է։
https://parstoday.ir/hy/news/armenia-i213434-ՀՀ_նոր_Սահմանադրություն_ունենալու_գաղափարը_հանրային_քննարկումների_փուլում_է
Նոր Սահմանադրություն ունենալու գաղափարը հանրային քննարկումների փուլում է։ Այն դեռևս գործնական փուլ չի մտել։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հիմնավորմամբ՝ դեռ անհրաժեշտ է հասկանալ հանրային կարծիքը գործող Սահմանադրության և նոր Սահմանադրություն ունենալու առնչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2024 09:41 Asia/Tehran

Նոր Սահմանադրություն ունենալու գաղափարը հանրային քննարկումների փուլում է։ Այն դեռևս գործնական փուլ չի մտել։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հիմնավորմամբ՝ դեռ անհրաժեշտ է հասկանալ հանրային կարծիքը գործող Սահմանադրության և նոր Սահմանադրություն ունենալու առնչությամբ։

 Նոր Մայր օրենքի ընդունման անհրաժեշտության մասին հունվարին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: