ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i213436-ԿԽՄԿ_ներկայացուցիչները_Բաքվում_այցելել_են_Արցախի_նախկին_ղեկավարներին_և_մյուս_հայ_գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2024 12:12 Asia/Tehran
  • ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։

Տեղեկությունը   հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– նշեց Ամատունին։

Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին առաջին անգամ տեսակցել էին 2023 թվականին նոյեմբերի սկզբին։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։