ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են բազմաթիվ հարցեր, բայց մանրամասներ չեն հրապարակվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i213530-ՀՀ_և_Ադրբեջանի_փոխվարչապետերը_քննարկել_են_բազմաթիվ_հարցեր_բայց_մանրամասներ_չեն_հրապարակվում
ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են բազմաթիվ հարցեր, բայց մանրամասներ չեն հրապարակվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2024 16:17 Asia/Tehran
  • ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են բազմաթիվ հարցեր, բայց մանրամասներ չեն հրապարակվում

ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են բազմաթիվ հարցեր, բայց մանրամասներ չեն հրապարակվում։

Հունվարի վերջին Իջևան-Ղազախ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի փոխարչապետերի հանդիպումը տևել է բավական երկար, քննարկել են բազմաթիվ հարցեր, սակայն դրանց վերաբերյալ մանրամասներ կողմերը չեն հրապարակում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, որ հաղորդագրությունը սահմանափակվում է միայն հանդիպման փաստով։ Հանձնաժողովները հաստատել են կանոնակարգ, ըստ որի, երկու կողմն էլ տեղեկատվությունը տրամադրում է այնքան, որքան մամուլի հաղորդագրության շրջանակն է։